Լեռնային Ղարաբաղում էլեկտրամատակարարման համակարգը ռուս խաղաղապահների օգնությամբ ամբողջությամբ վերականգնվել է, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Խաղաղապահների միջոցով ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը: Դրա համար վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 18 կիլոմետր էլեկտրագծերի և 50 հենարանների վրա: Էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը վերսկսվել է 24 բնակավայրերում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 12 հազար մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ: